• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի Փառատոնին

03 փետրվարի, 2020

Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Բլասիուսի) Փառատոնին, որի բացմանը ներկա էր Խորվաթիայի գրեթե ողջ քաղաքական, մշակութային և եկեղեցական էլիտան:
Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը) ՝ Սեբաստիա քաղաքի 3-4-րդ դդ. հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբ, քաղաքի պատրոն, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախ եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր: Դուբրովնիկի կենտրոնում է տեղադրված հայկական խաչքար:

ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միրո Կովաչի, տարբեր պաշտոնյաների և քաղաքական գործիչների, արվեստագետների և գործարարների հետ:
Ա.Հովակիմյանին ընդունեցին Դուբրովնիկի քաղաքապետ Մատո Ֆրանկովիչը և Դուբրովնիկի քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցան: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի հետ Դուբրովնիկի մշակութային և գիտական համագործակցության հեռանկարները, զբոսաշրջության ակտիվացումը, քաղաքների միջև գործընկերային կապերի ստեղծումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: